Cinema
Ոսկե ծիրան 2015. Ձմռան վերջը
Չերուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն-գընի ընտանիքի անդամները երկրի տարբեր կողմերից հավաքվում են Չերուոնում՝ նշելու նրա անցումը թոշակի: Ընտանեկան հավաքույթի ժամանակ Սուն-գընը հայտնում է կնոջն ու զավակներին, որ մտադիր է բաժանվել և մնալ Չերուոնում: Իրավիճակն ավելի է սրվում, երբ ավտոբուսների երթևեկությունը դադարում է ձնաբքի պատճառով, և հարազատները ճարահայտյալ երեք օր մնում են Սուն-գընի տանը որպես մի ընտանիք: Բախվելով ծնողների ամուսնալուծության փաստին՝ ընտանիքի անդամներն առնչվում են մեկմեկու անհաճո ներկայությանը:
