Cinema
Ոսկե ծիրան 2015. Հիտլերն օպերայում
Լռակյաց ու ինքնամփոփ իսրայելցի օպերային երգիչ Ահարոնը՝ մի աստղ, որն արդեն առաջվա պես չի փայլում, հյուրախաղի է գալիս լեհական գավառի մի փոքրիկ թատրոն: Նա և՛ հիացմունք, և՛ հարգանք է ներշնչում թատերախմբին: Փորձի ժամանակ Ահարոնը զգում է, որ իրեն հետևող կա: Ի սարսափ նրա՝ կուլիսների մարդը նման է... Ադոլֆ Հիտլերին: Երբ նա իր անհանգստությունն է հայտնում թատրոնի տնօրենին, վերջինս որոշում է, թե երգիչը խելքը թռցրել է:
