Cinema
Ոսկե ծիրան 2015. Թե ինչու վերացան դինոզավրերը
Սորինը խիստ տարված է դինոզավրերով: Նա ընդամենը 8 տարեկան է և երբ պատահաբար ծնողների ննջարանում անծանոթ առարկա է գտնում, չի տարակուսում, այլ հետաքրքրվում է: Հարցեր են ծագում այն ժամանակ միայն, երբ ուսուցչուհին ծնողներին անհապաղ դպրոց է կանչում:
