Cinema
Ոսկե ծիրան 2015. Արյունակից եղբայրներ
Ազգությամբ թուրք դանիացի լրագրող Սինան Ջանը և երաժշտական թատրոնի դանիահայ դերասան Արա Հալիջին հետազոտում են, թե ինչպես են իրենց ընտանիքները ներգրավվել հարյուր տարի առաջ թուրքերի կողմից իրականացված հայոց սպանդում: Վեցմասանոց ճանապարհային վավերագրությունը պատկերում է Սինանի և Արայի ձեռնարկած ուղևորությունը Թուրքիայում և Հայաստանում՝ Ստամբուլից մինչև Երևան:
