Cinema
Ոսկե ծիրան 2015. Մարիայի սիրեցյալները
Իվան Բիբիչը, ռազմագերիների ճապոնական մղձավանջային ճամբարից փրկելով, վերադառնում է Փիթսբուրգի արվարձան: Նա շարունակ հավատարիմ է մնացել իր մանկության սիրուն և հայրենակցուհուն՝ հարավսլավուհի Մարիա Բոսիչին: Մարիան նորից սկսում է հանդիպել նրա հետ՝ մերժելով իր փաստացի նշանածին՝ կապիտան Ալ Գրիզելլիին: Հակառակ Իվանի հոր խորհրդին՝ զույգն ամուսնանում է: Բայց Իվանը հոգեբանական խնդիրների պատճառով դառնում է անկար, իրեն զգում Մարիային անարժան և սկսում է թրևել՝ նույնիսկ այլ աղջիկ փնտրելով: Այդ ընթացքում Հարավ-արևմտյան Փենսիլվանիա է գալիս ճարպիկ թափառական կիթառահար ու երգիչ Քլարենս Բաթը և գայթակղում Մարիային:
