Ոսկե ծիրան 2015. Ձմեռային ասպատակները
1981 թվական: Թուրքիան իր ամենասոսկալի պետական հեղաշրջումներից և խստագույն ձմեռներից մեկն է ապրում: Երկրի արևելյան սահմանին գտնվող Կարս հեռավոր քաղաքում՝ աշխույժ առևտրի, ազգությունների և նույնիսկ կայսրությունների կենտրոնում, մարդիկ նույնքան ածխի պահանջ ունեն, որքան ազատության: Այդ ձմեռ ածուխը գրեթե ադամանդի գին ունի: Բայց հազիվ է հնարավոր փողով ձեռք բերել և մնում է մի քանի պետական հաստատությունների ու արտոնյալ անձանց ձեռքում: Կարծես պետական հեղաշրջումը քաղաքին պատժի ցրտով: Երեք երեխա` Սերհաթը, Գյուրբյուզը և Իբոն, որոնց միակ ունեցվածքը սահնակներն են, իսկ երազանքը` ածուխ հայթայթելը, ուղևորություն են ձեռնարկում: Ածխի սևությունը հակադրվում է ձյան ճերմակին, իսկ ուղևորության ընթացքում բացահայտվում է միասնության ուժը: Անմեղ արկածը տաքանալու նպատակով, մի արկած, որ տեղի է ունենում հեղաշրջման ստվերի տակ, վերածվում է շրջադարձային ճամփորդության, որտեղ հերոսները բախվում են իրականության և հասունության բերած պատասխանատվությանը:
