Cinema
Ոսկե ծիրան 2015. Շյոնեֆելդ բուլվարը
XXL չափի մարմնով Սինդին պատանեկությունն անցկացնում է, չարամիտ «մտերիմ» ընկերների, Վեռներ շնիկի և ֆատալիստ հարևան Դենիի հետ: Նա ապրում է Շյոնեֆելդում` Բեռլինի արվարձաններից մեկում, որտեղ կյանքում մեծ թռիչք գործելու նրա հույսերը նույնքան անհեռանկար են, որքան BER միջազգային օդանավակայանի կառուցման աշխատանքները: Երբ Սինդին ապագա օդանավակայանում հանդիպում է միջազգային ճարտարագետների, նրա տաղտկալի գոյությունը ցնցում է ապրում: Սինդին առաջին անգամ ճաշակում է մեծ աշխարհի համը և բոլորին ապշեցնում՝ շեղվելով արվարձանի տրորված արահետներից` չերի լոլիկը շուրթերի արանքում պահած և կարմիր զգեստը պարարտ ազդրերին քաշած:
