Cinema
Ոսկե ծիրան 2015. Ընտի՜ր է
19-րդ դարի Ռումինիա. ոստիկան Կոնստանդինն ու նրա որդի Իոնիտան փախստական գնչու ստրուկին գտնելու նպատակով ճամփորդում են երկրի հարավում: Կոնստանդինը է զվարճալի Ստալինի և մի տեսակ ավելի գործնական Դոն Կիխոտի հմայիչ խառնուրդն է, իսկ Իոնիտան կարծես դրա հակապաատկերը լինի. Դոստոևսկու Ապուշին է նման: Նրանց սրընթաց ուղին անցնում է տարաշխարհիկ բնապատկերների միջով և հանդիպեցնում հարյուրավոր երկրորդական կերպարների՝ անակնկալներ մատուցելով ամեն տեսարանում:
