Ոսկե ծիրան 2015. Մորգենթաու
Վիպական պատմություն մի ամերիկացի ընտանիքի մասին, որի անդամները գործի բերումով հայտնվել են վերջին հարյուր տարվա ամենադրամատիկ իրադարձությունների առաջին գծում: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու ավագը, նախագահ Ֆրանքլին Դելանո Ռուզվելթին ենթակաամերիկյան գանձարանի քարտուղար Հենրի Մորգենթաու կրտսերը և Նյու Յորքի շրջանի վերջին 30 տարվա տարածքային դատախազ Ռոբերտ Մ. Մորգենթաուն երևան են բերում XX դարի պատմության հասարարակական և քաղաքական փոփոխությունների նոր տեսանկյուններ: Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայոց ցեղասպանությանն դեմ միջազգային հակազդեցությանն ուղղված ջանքերը, հակառակ ամերիկյան քաղաքական խոչընդոտների՝ հրեաներին Ողջակիզումից փրկելու ճիգերը, փողոցային հանցագործությունները կրճատելու և աշխարհի տնտեսական մայրաքաղաք Նյու Յորքում արհմիութենական կաշառակերության դեմ ուղղված պայքարը. այս հետագծով է, որ Մորգենթաուների երեք սերունդների ներկայացուցիչները ներկայացնում են ամերիկյան փորձառությունն ու հանուն արդարության մղվող անդուլ պայքարը:
