Cinema
Ոսկե ծիրան 2015. Մարգարտե կոճակը
Օվկիանոսը բովանդակում է ամբողջ մարդկության պատմությունը: Ծովը պահպանում է Երկրից և տիեզերքից եկող ձայները: Ջուրն ազդակներ է ստանում աստղերից և փոխանցում կենդանի արարածներին: Չիլիի ամենաերկար սահմանը կազմող ջրում է այն խորհրդավոր կոճակը, որ հայտնաբերվել է ծովի հատակին: Չիլին 2,670 մղոն ձգվող իր ափեզերքով՝ աշխարհի ամենաերկար արշիպելագը, գերբնական բնապատկեր է ներկայացնում: Կան հրաբուխներ, լեռներ և սառցադաշտեր: Այստեղ են Պատագոնիայի բնիկների, առաջին անգլիացի նավաստիների, ինչպես նաև քաղաքական բանտարկյալների ձայները: Ոմանք ասում են, թե ջուրը հիշողություն ունի: Ֆիլմը ցույց է տալիս, որ նաև ձայն ունի:
