Կինոչորեքշաբթի. «Վարդգես Սուրենյանցի ղրիմյան էսքիզները»
Սեպտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը և «Ջավախք» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են ներկա գտնվելու ռեժիսոր Յուրիկ Կարապետյանի՝ «Վարդգես Սուրենյանցի ղրիմյան էսքիզները» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը:
Ռեժիսորի խոսքերով ֆիլմը մտահղացել է դեռ դպրոցական տարիներից՝ ընկերների հետ Հայաստանի պետական պատկերասրահ այցելելուց և Սուրենյանցի կտավները տեսնելուց հետո: Եվ ահա իր կյանքի մայրամուտին էլ, համարձակվում է նկարահանել իր երազած կինոնկարը և հանձնել հանդիսատեսի դատին:
Լրագրող, սցենարիստ և ռեժիսոր Յուրիկ Կարապետյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: Սովորել է Երևանի պետական համալսարանում: Նա իր գրած սցենարներով նկարահանել է՝ «Աստղերի դեսպանը», «Ակադեմիկոս Արմեն Թախթաջյանի գարնանային ծաղիկները», «Մեր թանկագին բարեկամ Նանսենը» և մի շարք այլ փաստավավերագրական ֆիլմեր:
Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում ։Կրթությունը ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: Նրա հայտնի գործերից են՝ «Ոտնահարված սրբություն», «Ջարդերից հետո» և այլ կտավներ: Սուրենյանցը նկարազարդել է Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը: Իր կյանքի վերջին տարիներին հեղինակել է Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարները, որոնք ցավոք մնում են անավարտ:
Բաց մի թողեք այս հնարավորությունը ևս մեկ անգամ ներկա գտնվելու և բացահայտելու մեծ արվեստագետին՝ Վարդգես Սուրենյանցին:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: