Cinema
4-րդ արգենտինական ֆիլմերի փառատոն. Անիսետո
Անիսետոն միայնակ տղամարդ է, ով ապրում է իր աքաղաղի հետ Մենդոզայի փոքրիկ գյուղերից մեկում: Ֆռանցիսկան միամիտ աղջիկ է, ով գալիս է այդ գյուղ աշխատանք փնտրելու: Նրանք ծանոթանում ու սիրահարվում են: Սա մի երազ է թվում, բայց վերածվում է մի մղձավանջի, երբ հայտնվում է հանելուկային ու անդիմադրելի Լուսիան` Անիսետոյի նոր հարևանուհին, ով գայթակղելով Անիսետոյին նպաստում է նրա կործանմանը: