Էկոլոգիական ոտնահետք / Ecological Footprint
Հոկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին Կարին գյուղում գտնվող «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Օհանյան կրթական կենտրոնում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Էկոլոգիական ոտնահետք » դասընթացը, որը կիրականացվի Նվարդ Գևորգյանի կողմից:
Միջոցառումն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով»:
«Էյ Թի Փի» -ն Հարթակ փառատոնի շրջանակներում անցկացնում է բացառիկ և շատ կարևոր դասընթաց: Այն նվիրված է 21 դարում առանձնակի կարևորություն ստացած հասկացություներից մեկին` էկոլոգիական ոտնահետքին:
Միասին կհաշվարկենք, թե մարդը ինչ չափով է օգտագործում Երկրի պաշարները և հետևություն կանենք մեր կենսակերպի մասին: Հատուկ ուշադրություն կհատկացվի «ածխածնի հետքին»: Կխոսենք այն մասին, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես կարող է նվազեցնել առօրյա կյանքի տարբեր ոլորտներում իր «էկոլոգիական ոտնահետքը» և վնասակար ազդեցությունը:
Դասընթացը կանցկացվի Կարին գյուղում գտնվող «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Օհանյան կրթական կենտրոնում:
Հոկտեմբերի 16-ին` ժամը 11-ին ավտոբուսը Հանրապետության հրապարակից կշարժվի դեպի Կարին: Վերադարձը՝ ժամը 14:00-ին:
Մուտքն ազատ է:
Նվարդ Գևորգյանը ներկայացնում է Էյ-Թի-Փի ԲՀ կազմակերպությունը: «Էյ Թի Փի»-ի նպատակն է օգնել հայ ժողովրդին ծառերի օգտագործման միջոցով բարելավել իր կենսամակարդակը, ինչպես նաև պահպանել շրջակա միջավայրը: Այդ առաքելութունն իրականացնելիս «Էյ Թի Փի»-ն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով. աջակցել մարդկանց և, առաջին հերթին, չքավորներին հոգալու իրենց կարիքները, ինչպես նաև պահպանել բնական էկոհամակարգերը: «Էյ Թի Փի»-ի երեք խոշոր ծրագրերն են` 1. ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում 2. բնապահպանական կրթություն 3. կայուն զարգացում և աղքատության կրճատում:
Նվարդ Գևորգյանը ծնվել է Երևանում: Ուսանել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում: 1981-1989թթ-ին աշխատել է Սրտաբանական ինստիտուտի դեղագործական լաբորատորիայում: 1990-2015թթ-ին աշխատել է Երևանի #49 դպրոցում: 2012թ-ից աշխատում է «Էյ Թի Փի» ԲՀ-ում որպես վերապատրաստումների համակարգող և վերապատրաստող:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: