Ամանորին ընդառաջ սովորում ենք պատրաստել Անի քաղաքի աղանդեր
Դեկտեմբերի 8-ին՝ 14:00-ին, #LOFT-ի խոհանոցում Artavazd Artur Sarukhanyan-ը (Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ, շեֆ-խոհարար) ներկայացնելու է յուրահատուկ աղանդերի բաղադրատոմս:
«Անի»-ի աղանդերը դարերի հնություն ունի (ստեղծվել է 11-14-րդ դարերում): Այն, գնալով, մեծ ճանաչում է ձեռք բերել և սկսվել է կիրառվել որպես ամանորյա ուտեստ:
Հաշվի առնելով այս փաստը՝ սիրով սպասում ենք ձեզ՝ «Անի»-ի աղանդերի բաղադրատոմսը յուրացնելու և դրա համը փորձելու: Գուցե ձեր ամանորյա սեղաններին էլ տեղ գտնի մեր նախնիներից մնացած այս յուրահատուկ քաղցրավենիքը:
Մուտքը` միայն բարեգործների համար` 1500 դրամ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին LOFT-ի տարեդարձն է, որն ամբողջությամբ բարեգործական բնույթ է կրում և իրականացվում է «Լոֆթն առանց տորթ» խորագրի ներքո: Տվյալ դասընթացի ողջ հասույթն ուղղվելու է 7-ամյա Ռոզա Ավանեսյանի բուժմանը, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Urvakan Festival 2022
1ST RELEASE։ 19.000 AMD 2ND RELEASE: 29.000 AMD FINAL RELEASE: 39.000 AMD
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)