Գալա համերգ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը դեկտեմբերի 25-ին և 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների տարեվերջյան հաշվետու համերգները:
Պատանի երաժիշտները ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Հարմոնիում» երաժշտական կենտրոնի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Արամ Թալալյանի հետ՝ կատարելով հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում:
Ծրագրում ընդգրկված հայաստանցի խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով (ուսուցչի հետ) իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով: 2014-2015 թթ. 15 մասնակիցները ներգրավված էին նաև շուրջ 100 հանրապետական և միջազգային նպատակային ծրագրերում, միջոցառումներում: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: