«Մեղրի համը»
Բեմադրությունը՝
Գոռ Սարգսյան
Դերերում՝
Մարիամ Ղազանչյան,
Շուշան Ղազարյան,
Իշխան Ղարիբյան,
Քաջայր Հակոբյան
1958թ. Շեյլա Դիլենի անունով 18-ամյա անգլիացի մի աղջիկ ներկա էր Թերենս Ռետիգանի «Վարիացիաներ թեմայով» պիեսի բեմադրությանը: Դիտելով ներկայացումը՝ նա որոշեց, որ կարող է ավելի լավ գրել: Եվ գրեց: Տասն օրում ծնվեց «Մեղրի համը» պիեսը, որը հայտնի դարձրեց Շեյլայի անունն ամբողջ աշխարհում: 20-րդ դարի ամենահայտնի պիեսներից մեկը չի իջնում բեմերից ստեղծման պահից ի վեր:
Դրամատուրգը ներկայացնում է Ջոյին ու նրա մորն այն պահին, երբ հերթական անգամ նոր բնակարան են տեղափոխվել՝ անհարմար, սառը և կեղտոտ մի բույն, որից Ջոն սարսափում է: Նա այլևս չի ցանկանում տեսնել մոր տղամարդկանց, տեղափոխվել մի «բնակարանից» մյուսը, ինչպես ինքն է ասում` «ապրել ճամպրուկների վրա»:
Շուտով հայտնվում է ոմն Պիտեր Սմիթ, որն առաջարկություն է անում Էլենին: Նա առանց րոպե իսկ հապաղելու, թողնում է Ջոյին։ Իսկ Ջոն սիրահարվում է նավի սևամորթ խոհարարին և համաձայնում ամուսնանալ նրա հետ: Հղիանում է, իսկ փեսացուն մոռանում է վերադառնալ հերթական նավարկությունից։ Ջոն սկսում է աշխատել խանութում և բնակարան վարձում Ջեֆի հետ միասին: Մինչ աղջիկը պատրաստվում է մայրանալ և կռիվ տալիս երեխայի հանդեպ իր զգացմունքները հասկանալու համար, մայրը որոշում է վերադառնալ և տեր կանգնել նրան:
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան 2023
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)