Ծուլություն և կամք. ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը և զարգացնել կամքը` առանց կամքի ուժ կիրառելու
Կամքը մեր հաջողությունների, ձեռքբերումների գործիքն է, իսկ ծուլությունը դրանից զրկողն է:
Ծուլությունն անհաղթահարելի խոչընդոտ չէ, ինչպես կարող է թվալ: Այն վերացնելու համար հարկավոր չէ պայքարել դրա դեմ, կամքի ուժ գործադրել, բռնանալ իր վրա, ստիպել ինքն իրեն: Ոչ: Դրա փոխարեն շատ ավելի պարզ ու գեղեցիկ լուծումներ կան, հարկավոր է ընդամենը…
Կամքը մեր հաջողությունների ու ձեռքբերումների գործիքն է: Այն հարկավոր է մշտապես զարգացնել ու կատարելագործել: Բայց ինչպե՞ս դա անել, եթե դրա համար հենց կամք է պահանջվում: Մի տեսակ փակ շրջան է, ստացվում, այո՞: Ոչ: Այստեղ էլ շատ պարզ ու գեղեցիկ լուծումներ կան: Կամքը զարգացնելու համար պետք չէ պայքարել անկամության դեմ, կամքի ուժ կիրառել, բռնանալ իր վրա, ստիպել ինքն իրեն: Դրա փոխարեն հարկավոր է ընդամենը…
Իսկ թե ինչ է հարկավոր, կիմանաք՝ մասնակցելով Հրաչյա Ամիրյանի՝ «Ծուլություն և կամք: Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը և զարգացնել կամքը` առանց կամքի ուժ կիրառելու» թեմայով դասախոսությանը, որը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ 19:00-ին, LOFT-ում (Մոսկովյան 3):
Մուտքավճար՝ 1000 դրամ:
