Դիզայնի Պատմություն / The History of Design
Հունվարի 30-ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 16.00-ին, ԷՕՆը Կոջոյան Դիզայն Դպրոց - Ստուդիայի հետ համատեղ անցկացնում է դասախոսությունների շարք «Դիզայնի պատմություն.Հին Եգիպտոսից մինչ մեր օրերը» թեմայով (ներածություն և 5 դասախոսություն):
Հաղթահարելով ժամանակի ու տարածության արգելքները՝ դուք կծանոթանաք դիզայնի անցած ճանապարհին: Կհետևեք դիզայնի՝ տարբեր գործոնների ազդեցությամբ կրած տարատեսակ փոփոխություններին ու զարգացումներին, ոճային անցումներին ու միտումներին: Մի խոսքով, հարուստ տեսաշարի, աշխույժ հարցուպատասխանի և հաճելի թեյախմության ուղեկցությամբ կանցնեք դիզայնի էվոլյուցիոն ողջ ուղին՝ նախնադարից մինչև 21-րդ դար:
Ժամանակի մեքենայի մեքենավարն է Կոջոյան Դիզայն Դպրոցի, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների դասախոս Մարինե Հակոբյանը:
-------------------------------------------
Առաջին հանդիպումը լինելու է ընդհանուր ներածական և համատեղելու է հաջորդ հինգ դասախոսությունների ընթացքում քննարկվելիք ամփոփ տեղեկատվությունը:
Առաջին հանդիպման մուտքը՝ 1000 դր
Դասախոսությունների մուտքը՝ 2000 դր
Հինգ դասախոսության համար միանվագ վճարելու դեպքում գործում է 20% զեղչ՝ 8000դր 10.000դր-ի փոխարեն:
Խնդրում ենք նախապես գրանցվել՝ լրացնելով հայտը՝ https://docs.google.com/forms/d/1PXyHu_Bx7Sw19O9Tayw6zivRTxcc7xKN1zRtA_gaXFg/edit
