Մուսա լեռան 40 օրը
Բեմադրություն`
Արմեն Էլբակյան
Դերերում՝
Դավիթ Գասպարյան,
Լուսինե Կոստանյան,
Դավիթ Հակոբյան
Հերոսապատում 2 մասից
1915թ. հուլիսի 13- ին Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայկական գյուղերում տների պատերին հայտարարություն էր փակցված, որով կարգադրվում էր պատրաստ լինել 8 օրից ուղևորվելու Միջագետք` Դեր- Զորի անապատ, ուր իբրև թե պետք է վերաբնակեցվեր ոչ մուսուլմանական ազգաբնակչությունը։ Ի պատասխան թուրքական կառավարության հրամանի` Մուսա լեռան և հարակից 5 գյուղերի յուրաքանչյուր բնակիչ որոշում է Մուսա լեռան գագաթին կազմակերպել պաշտպանություն։ Տղամարդիկ ու կանայք, ծերունիներն ու երեխաները, թողնելով իրենց տները, բարձրանում են լեռը` վերցնելով միայն հրացան, վառոդ, փամփուշտ, կերակուր և ջուր։ Հարձակվող թշնամու կանոնավոր զորքը պարտություն է կրում, և դրանից գազազած թուրքական հրամանատարությունը զենքի է կոչում մերձակա գյուղերի ողջ մուսուլմանական բնակչությանը։ Ցամաքի կողմից կտրելով մուսալեռցիներին արտաքին աշխարհից` որոշում են սովամահ անել նրանց, մյուս կողմից զառիթափն էր ու ծովը։ Հայերը սկսում են փրկություն փնտրել ծովի կողմից։ Դիմադրության 53- րդ օրը` 1915թ. սեպտեմբերի 12- ին, կիրակի առավոտյան երևում է ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը։ Լողալով նավին են մոտենում մի քանի մուսալեռցիներ։ Նավապետը Էսկադրայի հրամանատարին հաղորդում է հայերի օգնության խնդրանքը։ Շուտով ափին է մոտենում «Ժաննա դարկ» ռազմանավը` ուրիշ պահականավերի ուղեկցությամբ։ Մուսա լեռան ապստամբներն իրենց ընտանիքներով` ընդամենը 4058 մարդ, նավ են բարձրանում ու փրկվում:
Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000, 3000 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։