«Գարնանային կառնավալ» կրթական ծրագիր/ Spring Carnival
Կրթական ծրագիրը հիմնված է «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության վրա:
Ծրագիրը նախատեսված է 2 տարբեր տարիքային խմբերի դպրոցականների համար` 7-13 և 14 +:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան ցուցասրահում` ծանոթանալով արվեստագետ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործություններին: Ինտերակտիվ հարցուպատասխանի օգնությամբ նրանց կներկացվեն մանրամասներ նկարչի ստեղծագործական ուղու մասին՝ անդրադառնալով ոչ միայն արվեստագետի գեղանկարներին այլ նաև բեմանկարչական գործունեությանը, և այս համատեքստում դրանց փոխազդեցությանը:
Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի Ստեղծագործական սրահում:
- 7-13 տարեկան մասնակիցները, նախքան ստեղծագործական մասին անցնելը, կդիտեն տեսանյութ նկարչի բեմանկարչական աշխատանքների և թատերական ներկայացումների հերոսների մասին:
- 14 տարեկանից բարձր պատանիներին կառաջարկվի տեսանյութ՝ կերպարվեստում «Թիֆլիսյան դպրոցի», վերջինիս պատմական ու ոճական առանձնահատկությունների, և այս համատեքստում, Ռոբերտ Էլիբեկյանի արվեստի դերի մասին:
Ծրագրի ստեղծագործական մասում 7-13 տարեկան մասնակիցները կստեղծեն բեմական պարագաներ՝դեկորատիվ գլխարկներ, դիմակներ, հովհարներ, իսկ 14 տարեկանից բարձր մասնակիցները՝ բեմական կերպարների մոդելներ:
Կրթական նախաձեռնության շրջանակներում կենտրոնը համագործակցել է արվեստագետի՝ Ռոբերտ Էլիբեկյանի հետ, ում անմիջական մասնակցությամբ մշակվել են ծրագրի կարևոր ստեղծագործական մոտեցումներից:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Best of Հովհաննես Դավթյան
Տոմսերի արժեքը՝ Սեղանների շուրջ՝ 20000դր. Շարքերում՝ 8000-15000դր.:
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։