Cinema
Corteo-Cirque du Soleil
Այս հրաշալի կրկեսային շոուն եկեք միասին դիտենք «Գոյ» թատրոնի էկրանին:
Շոու Corteo, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է «Երթ շքախմբով», - այն մի տոնական ուրախ երթ է ստեղծված ծաղրածուի երևակայությամբ:
Այս շոուն դերասանական կրքով և ակրոբատիկ հնարքներով հանդիսատեսին տեղափոխում է թատերական աշխարհ, լի զվարճանքներով, հումորային պահերով և անակնկալներով, գտնվելով մի խորհրդավոր տարածության՝ երկնքի և երկրի միջև:
Բախվելով մեծը փոքրի, ծիծաղելին ողբերգականի, իդեալականը անկատարի հետ ,շոուն ընդգծում է հերոսի ուժն ու նրբությունը, իմաստությունն ու բարությունը, որպեսզի մեզ ցույց տա մարդկային այն գծերը, որ կա յուրաքանչյուրի մեջ։
Տոմսերի արժեքը` 1000 դրամ:
