Համերգ նվիրված Սայաթ-Նովային
Ելույթ կունենան`
«Նարեկացի» նվագախումբ
Գեղ. ղեկավար` թառահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ
Արտեմ Խաչատուր
Մենակատարներ`
Էդգար Խաչատրյան,
Մոնիկա Նազարյան,
Արմեն Դավթյան,
Լուսինե Գասպարյան, Սմբատ Խալաթյան
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլ
Գեղ. ղեկավար` թառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Հովիկ Սահակյան
«Նարեկացի» արվեստի միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով:
Այս տարի ոչ միայն մեր տարեդարձը այլ նաև ողջ տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
Հուլիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը սիրով հրավիրում է «Ամէն սազի մէջըն գոված…» խորագիրը կրող համերգային երեկոյին, որը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Մուտքն ազատ է: