Օլմոն եվ ճայը
Ֆիլմը, որ ճամփորդություն է կնոջ մտքի լաբիրինթոսում, պատմում է թատրոնի ազատամիտ դերասանուհի Օլիվիայի մասին, որը պատրաստվում է չեխովյան «Ճայի» բեմականացման մեջ խաղալ Արկադինայի դերը: Երբ սկսվում են պիեսի բեմադրության աշխատանքները, Օլիվիան և ընկերը՝ Սերժը, որին նա առաջին անգամ հանդիպել է Theatre du Soleil-ի բեմում, հայտնաբերում են, որ Օլիվիան հղի է: Սկզբում Օլիվիան համոզված է, որ կարող է ամեն ինչ հասցնել, բայց անսպասելի խնդիրները վտանգի տակ են դնում հղիությունն ու նրա կյանքը մատնում լճացման: Օլիվիայի՝ ազատության և հաջողության ձգտումը բախվում է սեփական մարմնի և այդ մարմնի մեջ ձևավորվող երեխայի պարտադրած սահմանափակումներին: Հղիության ամիսները վերածվում են ասես անցման ծեսի՝ դերասանուհուն ստիպելով բախվել իր ամենամեծ վախերին: Օլիվիան նայում է հայելուն ու միաժամանակ տեսնում «Ճայի» երկու հերոսուհիներին՝ ծերացող դերասանուհի Արկադինային և խելագարվող դերասանուհի Նինային՝ որպես իր իսկ խաթարված արտացոլանքներ:
Մրցանակներ
Երիտասարդական ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմի համար, Լոկառնոյի ՄԿՓ, 2015, Լավագույն վավերագրական ֆիլմ, Ռիոյի ՄԿՓ, 2015, Ռեժիսորական աշխատանքի հատուկ հիշատակում (Ժյուրիի մրցանակ), Կահիրեի կինոքննադատների միջազգային շաբաթ, 2015, FEMCine-ի 1-ին մրցանակ լավագույն ֆիլմի համար, Չիլի, 2016, FIPRESCI-ի մրցանակ, Ուրուգվայի ՄԿՓ, 2016
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: