4 Plus Photo Days. Anush Babajanyan - exhibition "The Moved Show"/ 4 Պլյուս Օրեր. Անուշ Բաբաջանյան՝ ցուցահանդես "Շարժված ցուցադրություն"
Երկու տարբեր նախագծեր. մեկը` արձանների, մյուսը` չտեսնող կնոջ ու նրա դստեր մասին: Ի՞նչ կապ ունեն դրանք միմյանց հետ: Առաջին հայացքից՝ ոչ մեծ, բացի նրանից, որ երկուսն էլ նկարահանվել են Հայաստանում և միևնույն լուսանկարչի կողմից:
Արդյո՞ք այդքանը բավարար է դրանք նույն կատալոգում զետեղելու և մեկ ցուցահանդեսում ներկայացնելու համար: Հնարավոր է՝ այո, բայց ես կարծում եմ, որ այս երկու նախագծերն էապես լրացնում են իրար: Նրանցից մեկը հաղորդում է հակադրություն և համատեքստ մյուսին: Երկու թեմաները էապես բավական պարզ են: Ոչ մեկի համար զարմանալի չէ, որ Հայաստանի պես երկրում կան հին արձաններ, ոչ ոք չի զարմանում, որ կույր մարդիկ երեխաներ են մեծացնում: Սակայն այս երկու պատմությունները միասին առաջացնում են հակադրություն մարդկանց շարժվող հասարակության և արձանների անշարժ խմբի միջև՝ միաժամանակ ստեղծելով դրանց միջև կապը: Արձանների անձնական ու շատ գեղեցիկ պատկերները տալիս են մեզ համատեքստ, որում ավելի հասկանալի է դառնում Նառայի կյանքը ՝մի կնոջ, ով պարտադրված է իր աղջկան միայնակ մեծացնելու: Այս համատեքստը հնարավորություն է տալիս մեզ հասնելու մտերմության մեկ այլ մակարդակի՝ հասկանալով այդ կնոջ կյանքը, ակնկալիքներն ու մտավախությունները: Արձանների պատկերների միջոցով մենք ավելի խորն ենք թափանցում Նառայի հասարակության մեջ: