Ծովից Ծով Դատաստան
«ԾՈՎԻՑ ԾՈՎ ԴԱՏԱՍՏԱՆ»-ը միանգամայն նոր, ծիծաղաշատ, խնդառատ եւ կատակներով ռմբակոծող թատերական կոմեդիա է՝ կինո-հատվածներով։ Կինոն թատրոնում, թատրոնը կինոյում եւ այս ամենը Մոսկվա կինոթատրոնի մեծ եւ հարմարավետ Կարմիր դահլիճում։ Սրընթաց իրադարձություններ, բեմի վրա կատարվող աներևակայելի թատերական մանրապատումներ, էկրանին կատարվող զարմանահրաշ կինո-մանրապատումներ եւ ծանրապատումներ, որոնք երբեք չեք տեսնի հ ամացանցում։
Կհանդիպեք նորագույն պերսոնաժների՝ պուճուր ժամանակ կոնֆետ չկերած եւ դրանից գազազած Չարիբեկը, օվկիանոսը հատող սփյուռքահայ բարերար Ծայրապետ Էնգերաթասիբջանյանը, հայ կին քահանաներ՝ Տեր Հեղնարը եւ տեր Օվսաննան, Շփոթված հայ բեգեմոտը, գժռած Սեւանի Սիգը, մոլեգնած Հայկ Նահապետը եւ նրա հետ ընկերացած չարաճճի Բելը… ինչպես նաեւ էլի 7 կերպար՝ բեմի վրա եւ 8 կերպար կինոէկրանին։
Հեղինակ՝ հայ ժողովուրդ, հավաքագրել եւ կարգավորել է Վահրամ Սահակյանը։ Մասնակցում են ՀՀ բոլոր ազնիվ աստղերը, ընդ որում՝ ամեն ներկայացմանը կտեսնեք նոր մանրապատումներում հանդես եկող նոր աստղերի, որոնց հայտնությունը անակնկալ կլինի Ձեզ համար։ Հունիսի 18-ին եւ 20-ին, սկիզբը 20։00-ին, տևողությունը 1 ժամ 10 րոպե։ Պատվիրեք ձեր տոմսերը հիմա, որպեսզի «Մոսկվա կինոթատրոն»-ը ձեզ հյուրնկալի, քանզի Մոսկվա կինթատրոնը արցունքների չի հավատում։
Անչափահասների մուտքն արգելվում է
Պրոդյուսեր Վահրամ Սահակյան
Տոմսերի արժեքը` 3000-12 000 դրամ
Կազմակերպիչ՝ Վահրամ Սահակյան ԱՁ
