Սթենլի Կուբրիկի "Դոկտոր Սթրեյնջլավ"
Ներկայացնում են՝ Վիկտոր Զատիկյանը և Աննա Մանասյանը
Նոր նախագիծ Գոյ կինոյում "Կինոկլասիկա"
Համաշխարհային կինոյի ամենանշանավոր հեղինակների ֆիլմերը նոր նախագծում
Ներկայացնում են՝ Վիկտոր Զատիկյանը և Աննա Մանասյանը
Նախագիծը մեկնարկում է Սթենլի Կուբրիկի "Դոկտոր Սթրեյնջլավ" ֆիլմով։
«Դոկտոր Սթրեյնջլավ կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ատոմային ռումբը»՝ 1964 թվականին նկարահանված սև կատակերգություն, որի գրական հիմքում ընկած է 1958 թվականին հրատարակված «Կարմիր ահազանգ» գիրքը, որի հեղինակը Փիթեր Ջորջն է: Այդ դարաշրջանի համար ռիսկային թեմայի շուրջ են ծավալվում կինոնկարի իրադարձությունները: Այն է՝ Կարիբյան ճգնաժամը, որը Սառը պատերազմի ամենաազդիկ դրվագներից մեկն է: Ֆիլմի գլխավոր հերոսը մոլագար ամերիկացի գեներալ Ջեք Ռիփփերն է, որը հակակոմունիստական մոլեռանդության հողի վրա, ի հեճուկս բարձրաստիճան հրամկազմի ու նախագահի, միջուկային պատերազմ է սկսում ԽՍՀՄ-ի դեմ: