Other
Կանանց առողջություն. սեմինար
Աստղիկ բկ-ն կազմակերպում է սեմինար գինեկոլոգների և ընտանեկան բժիշկների համար՝ Կանանց առողջություն թեմայով:
Սեմինարի ընթացքում Աստղիկ բկ-ի մասնագետները կունենան զեկույցներ կրծքագեղձի և գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին:
Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան մասնագիտական հարցեր ուղել Հայդելբերգի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Քրիստոֆ Զոնին, ով նոյեմբերի 5-11-ին կենտրոնում իրականացնելու է կոնսուլտացիաներ և վիրահատություններ: