Ամանորյա տոնավաճառ ԷՕՆում
ԷՕՆցինե~ր,
Իսկ Դուք գիտե՞ք, որ տարվա ամենագունեղ ու ամենապայծառ միջոցառմանը հաշված օրեր են մնացել: Դեկտեմբերի 25-ին` ժամը 12:00-ից մինչև 20:00, ԷՕՆը սիրով հրավիրում է բոլորին միասին ամփոփելու աշխույժ կապիկի տարին ու մասնակցելու ԷՕՆի այս տարվա տոնավաճառին:
Յուրօրինակ ձեռագործ զարդեր, հուշանվերներ, գեղեցիկ ամանորյա մոմեր և բնակարանն ու տոնածառը հեքիաթի վերածելու համար անհրաժեշտ զարդարանքի պարագաներ: Էլ ի՞նչ է պետք Ձեր սիրելիներին ամանորյա անակնկալներ ու նվերներ մատուցելու համար:
Ամբողջ օրվա ընթացքում ԷՕՆում մեր տաղանդաշատ ու շնորհալի վարպետները հետաքրքրասերներին կներկայացնեն ձեռագործ զարդեր պատրաստելու հմտություններն ու կբացահայտեն տարբեր նյութերի հետ աշխատելու որոշ գաղտնիքներ: ԷՕՆցիներն էլ Ձեզ համար կպատրաստեն համեղ գլինթվեյն և ԷՕՆի ֆիրմային կարամելային խնձորը: Այս ջերմ, մտերմիկ ու տոնական միջավայրում Դուք հնարավորություն կունենաք Ձեր և Ձեր սիրելիների համար յուրահատուկ նվերներ ընտրել:
Ցուցահանդեսի մուտքն ԱԶԱՏ Է: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։