Exhibitions
Dream in Art դպրոցի «Երաժշտություն» ցուցահանդես
Dream in Art դպրոցի «երաժշտություն» ցուցահանդես:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին, Կամերային թատրոնի ցուցասրահում կկայանա “Dream in Art” դպրոցի սաների աշխատանքների «երաժշտություն» ցուցահանդեսը: Դպրոցը հիմնադրվել է 2015 թվականի սեպտեմբերին, նկարիչ-դիզայներ Ռուբեն Մելիքյանի կողմից: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին և արվեստի սիրահարներին դիտելու մեր երիտասարդների առաջին աշխատանքները և միասին ճանապարհել դեպի հայկական արվեստի ապագա: Մուտքն ազատ է:
