Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում
Փետրվարի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ ստեղծված «Հայկական կինոյի էջերից» միասնական ծրագրի սահմաններում ՆԱՄ-ում կցուցադրվի «Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին՝ «Նամուս» կինոնկարը:
Ֆիլմը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն դրամայի հիման վրա. այն պատմում է երիտասարդ զույգի՝ Սեյրանի և Սուսանի ողբերգական սիրո մասին։
Երեկոյի հյուրը կլինի ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, ով կներկայացնի, թե ինչ նշանակություն է ունեցել այս ֆիլմը հայկական կինոաշխարհի պատմության մեջ՝ անդրադառնալով նաև «Նամուս» կինոնկարի ստեղծման հետաքրքիր պատմությանն ու փաստերին:
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Համո Բեկնազարյան
Օպերատոր՝ Սերգեյ Զաբոզլաև
Երաժշտություն՝ Անահիտ Սիմոնյան (վերականգնված տարբերակ)
Կինոընկերություն՝ Հայաստանի Պետֆոտոկինո (Վրաստանի Պետկինոարտի հետ համատեղ)
Տևողություն՝ 62 րոպե, վերականգնված տարբերակը՝ 85 րոպե
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Диана Арбенина и Ночные Сна...
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: