«Պապն ու շաղգամը»` handmade հեքիաթում
ՏաՏան շարունակում է իրական հեքիաթների շարքը փոքրերի համար. այս անգամ առաջարկում ենք միանալ «Պապն ու շաղգամը» handmade խաղ-հեքիաթին, որի հեղինակը կրկին երեխաներն են լինելու:
Հանդիպման ընթացքում երեխաների հետ միասին ոչ միայն կօգնենք պապիկին դուրս հանել շաղգամը հողից, այլ նաեւ կպատրաստենք ամենաօգնական մկնիկին եւ հեքիաթի ամենակարեւոր կերպարին` շաղգամին: Աշխատանքային նյութերն այս անգամ լինելու են փափուկ ֆետր-կտորները, ստվարաթուղթը, բնական հատիկեղենը եւ գուցե հասցնենք անգամ համտեսել փոքրիկ շաղգամիկներ:
Մասնակից յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա իր ստեղծած հերոսի հետ միասին պատմել հեքիաթի մի հատված, խաղացնել ու զարգացնել արկածները, գուցե նաեւ փոփոխել հեքիաթը :): Արդյունքում երեխաները ոչ միայն կունենան սիրելի հերոսի՝ իրենց ստեղծած կերպարը, այլ նաեւ կշփվեն հասակակիցների հետ, կերեւակայեն եւ իրենց պատկերացումները «հանդիսատեսին» կներկայացնեն: Իսկ հեքիաթի ավարտից հետո բոլորն իրենց պատրաստած հերոսներին տուն կտանեն:
Հանդիպում ենք փետրվարի 11-ին՝ շաբաթ, 12:00-ին: Միջոցառումը նախատեսված է 2-6 տարեկան երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
