Հետպատկերներ / Afterimage. Golden Apricot
Հետպատերազմյան Լեհաստանում հայտնի նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկին դասավանդում է Լոձի կերպարվեստի ազգային դպրոցում: Որպես մեծ արվեստագետ և ունիզմի տեսության համահեղինակ Ստշեմինսկին հայտնի է դարձել տակավին Երկրորդ աշխարհամարտից առաջ: Ուսանողները դեռ ընդունում են նրան որպես «արդի նկարչության մեսիա», այնինչ համալսարանական ղեկավարությունը և Մշակույթի նախարարությունը այլ կարծիքի են: Ի տարբերություն սոցռեալիզմին հավատարիմ և կոմկուսի առաջադրանքները կատարող արվեստագետների՝ Ստշեմինսկին չի դավաճանում իր արվեստին: Նա հրաժարվում է ենթարկվել կուսակցության հաստատած կարգերին, ինչի համար էլ, ի վերջո, վտարվում է համալսարանից և Նկարիչների միությունից: Բայց Ստշեմինսկու ուսանողները շարունակում են սատարել ուսուցչին՝ հաճախելով նրա մասնավոր դասախոսություններին: Գրառում են ուսուցչի Մտապատկերի տեսությունը և ունկնդրում իրենց գործերի նրա քննադատությունը: Բայց գործազուրկ Ստշեմինսկու վիճակը կորցրած ձեռքի ու ոտքի պատճառով վատանում է, շուտով նա ընկնում է աղքատության գիրկը, մինչդեռ կոմունիստական իշխանությունները մնում են անսասան նրան կործանելու իրենց գործողությունների մեջ:
In post-war Poland, renowned painter Wladyslaw Strzemiński works as a professor at the
National School of Fine Arts in Łódź. A great artist and co-creator of the theory of Unism,
Strzemiński became famous before the Second World War. His students still treat him like
the “messiah of modern painting”, but university authorities and the Ministry of Culture have a very different opinion. Unlike artists loyal to the doctrines of socialist realism and fulfilling Party tasks, Strzemiński does not compromise his art. He refuses to comply with Party regulations, and he is eventually expelled from the university and the artists’ union. But Strzemiński’s students continue to support him, visiting him for private lectures. They pen down his Theory of Vision and listen to his critique of their work. But jobless Strzemiński, impaired due to a missing arm and leg, soon falls into poverty and poor health as the Communist authorities remain persistent in their actions to ruin him.