Շուշիի «Վարանդա» երգչախմբի 25-ամյակ
Ս. թ. սեպտեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, Երևանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Վարանդա» մանկա-պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի (Շուշի) հոբելյանական համերգը` նվիրված երգչախմբի հիմնադրման 25-ամյակին:
Երգչախումբը հիմնադրվել է 1992 թ. Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում լիբանանահայ Զաքար Քեշիշյանի ջանքերով: Երգչախումբը ավելի քան 250 համերգով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, ինչպես նաև ՀՀ-ում և Լիբանանում:
Հիմնադրման օրվանից ի վեր երգչախմբում երգել են ավելի քան 600 պատանիներ և երիտասարդներ: 25 տարվա ընթացքում երգչախմբի երգացանկում տեղ է գտել 100-ից ավելի նոր երգ: Երգչախմբի առաջին`«Բերդաքաղաք» խորագրով խտասալիկը լույս է տեսել 2004 թ.:
«Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և խմբավարն է Զաքար Քեշիշյանը:
Համերգն իրականացվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ:
Համերգի մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)