Cinema
Եվա
Հայ - պարսկական «Եվա» կինոնկարը հայալեզու և ամբողջովին հայկական պատմություն է, արցախյան մի գյուղի կյանք, ուր մարդիկ դիմակայում են տարբեր փորձությունների և պատերազմից հետո շարունակում պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Վանքի վերականգնման աշխատանքներով պատկերելով ազգի հավատքը, տարբեր տեղերից եկած հայերի միջոցով խորհրդանշելով հայոց Սփյուռքի միասնականությունը, պատկերելով հայկական էթնիկ ավանդույթներ ու ծեսեր՝ ներկայացնում է հայի ու արցախցու կերպարը, պատմում երիտասարդ բժշկուհու կյանքի դժվարությունների, սեփական քայլերի համար պատասխանատվություն կրելու մասին և հաստատում, որ դժվար պահին միմյանց սատար կանգնելն է հինավուրց ազգի հավիտենականության գաղտնիքը: