Վերապրած երգեր․ Արևմուտքից արևելք
Ուրախ ենք հայտարարել, որ ՍիվիլՆեթի պատրաստած «Վերապրած երգեր․ Արևմուտքից արևելք» վավերագրական ֆիլմը ընդգրկվել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի երկարամետրաժ ֆիլմերի մրցույթային ծրագիր։
Սիրով հրավիրում ենք ցուցադրությանը Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00, Մոսկվա Կինոթատրոնում։
«Վերապրած երգեր․ Արևմուտքից արևելք»-ը վավերագրական ֆիլմ է, որ Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթի արդյունքում ձևավորված, Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներից հավաքված պատմություններից ու երգերից կոլաժ է։
Ֆիլմը տալիս է Հայաստանի բազմաթիվ մշակույթների ազդեցությունն ու հարյուրամյակների պատմությունը կրող մշակույթի միասնական պատկերը։ Ցեղասպանությունը վերապրածների երկրորդ սերունդը պահպանում է այդ ժողովրդական երգերը՝ հաջորդներին փոխացնելու հույսով։ Ժամանակի ընթացքում շատ երգեր մոռացվել են, որոշները՝ պահպանվել։ Այժմ դրանք ապրում են երիտասարդ երաժիշտների շնորհիվ, որոնք երգերը վերաիմաստավորում ու կատարում են տարբեր երաժշտական մշակումներով։
Մուտքն ազա՛տ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.: