Cinema
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացում
Բրիտանական ֆիլմերի ամենամյա 12-րդ փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 16-ը և նվիրված կլինի ներառական և հաղորդակցության խնդիրներին:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին ժամը 16.00-ին Մոսկվա կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:«Ամառը փետրվարին» ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա, որ ծաղկում էր Քորնուելի վայրի ափամերձ շրջանում մինչև Առաջին աշխարհամարտը:
Փետրվարի 22-ից 27-ը ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում (17.00-ին անգլերեն, իսկ 20.00-ին հայերեն ենթագրերով): Բոլոր ցուցադրություններից մուտքն ազատ է:
