Հինգ ոտքով ոչխար
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Անրի Վերնոյի «Հինգ ոտքով ոչխար» ֆիլմի ցուցադրությունը (100 րոպե)։
Ֆիլմը պատմում է տարիներ առաջ փոքրիկ ֆրանսիական գավառական քաղաքում ծնված հինգ երկվորյակներ մասին:
Հայրը նրանց չի տեսել մոտ քսան տարի, իսկ հիմա նրանց քառասուն տարին լրանալու կապակցությամբ փոքրիկ քաղաքի ադմինիստրացիան պիտի կազմակերպի հանդիսություն, որին ներկա է լինելու նաև երկրի նախագահը։
Ֆիլմը հինգ եղբայրների մասին է։ Հինգ նովել` մի ֆիլմում, որոնց բոլորի դերակատարն է եվրոպական հայտնի կատակերգու Ֆեռնանդելը։
Նա խաղում է ծեր հոր և հինգ տարբեր մասնագիտությունների և ճակատագրերի տեր տղամարդկանց դերերը։
Ֆիլմն ավարտվում է եղբայրներից մեկի կնոջ ծննդաբերությամբ. նա արդեն չորս փոքրիկ աղջիկների մայր է, սակայն այդ իսկ օրն ունենում է նաև վեց երկվորյակներ...
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում:
Միջոցառումն իրականացվում է ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Լուսինե Գևորգյանի նախաձեռնությամբ:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.:
2022 միստերիա հիստերիա
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե
«Երազ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.: