La vie en rose/ Ուրիշ պարեր
Պար/12+
Տևողությունը՝ 50 րոպե
Լեզուն՝ հայերեն, (անգլերեն ենթագրերով)
«LaVieEnRose/ՈւրիշՊարեր» ներկայացումը յուրաքանչյուրիս ինքնության և «ուրիշ» լինելու գաղափարի մասին է, որն համահունչ է մեր ներառական խմբի ստեղծագործական հետաքրքրությունների և «պարի» մասին մեր պատկերացումների հետ: Ինչպես և նախորդ «Մի լքիր ինձ» ներկայացման մեջ մենք անդրադարձել ենք խմբի բոլոր մասնակիցների մտորումներին և ապրումներին, մեր առօրյա կյանքի խնդիրներին:
«Ուրիշ» մոտեցում է ցուցաբերվել նաև ներկայացման խորեոգրաֆիան ստեղծելիս՝ այն իմպրովիզի և պարող արտիստների անմիջական մասնակցության արդյունքն է:
«LaVieEnRose/ՈւրիշՊարեր» ներկայացման մեջ, հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներից բաղկացած մեր խումբը կբարձրացնի մի շարք հարցեր, որոնք վստահաբար անտարբեր չեն թողնի հանդիսատեսին:
Մտահղացում, բեմադրություն և նկարչական ձևավորում`
Վահան Բադալյան
Դերերում`
Մանուկ Սաղաթելյան, Տոմա Այդինյան, Անուշ Սմբատյան, Քրիստինա Դանիելյան, Նարեկ Մինասյան, Մհեր Զալինյան, Լուսինե Դավթյան,Մարիամ Արթենյան , Տիգրան Վարդանյան:
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ