Լուսին Կերած Նորածինը
Տաս հոգանոց պատերազմական ջոկատը շրջափակման մեջ է: Ջուրն ու սննդամթերքը սպառվել են: Ռազմական օգնությունն ուշանում է: Կրկնվող հարձակումների կարճատև դադարներից մեկի ժամանակ, ջոկատի տղաները բացահայտում են ընկերներից մեկի՝ Պոետի անանուն նամակը: Հերթական գրոհի ժամանակ Պոետը զոհվում է: Ողջ մնալու հույսը կորցրած ընկերները որոշում են իրե՛նց սիրելիների համար արտագրել Պոետի նամակը: Ռուսաստանաբնակ Բորյան նամակը թարգմանում է ռուսերեն ու գնում հետախուզության: Մինչ ջոկատը սպասում է Բորյայի վերադարձին, հակառակորդը վճռորոշ գրոհի է անցնում: Ոչ ոք արդեն կենդանի չէ, բացի հակառակորդի լեզուն իմացող կապավոր Վալերայից: Ռազմական օգնությունը հասնում է: Հակառակորդին չի հաջողվում գրավել բարձունքը և Վալերայի ձեռքն է ընկնում հակառակորդ հրամանատարի թղթապանակը: Քարտեզի ու թղթերի մեջ Վալերան կարդում է Պոետի սիրո նամակը, որ թարգմանել էին իրենց լեզվով, ձեռքի տակ ունենալով հետախույզ Բորիայի ռուսերեն նամակը:
