Նայիր Մայրամուտը Watch the Sunset
Կինո առանց սահմանի
Cinema without border
Ծագումով Ավստրալիայի Բարիսբանից, Տրիստան Բարրը ԲարրԼիփի կինոարտադրող, ռեժիսոր և դերասան է: Նրա գործերը համարձակ են, անզիջում և միշտ վճռական են: Ավստրալական և Նորզելանդական կինոդաշտում նա առաջինն է, ով մեկ կադրով, 9 տարբեր վայրում, 82 րոպե տևողությամբ լիամետրաժ ֆիլմ է նկարահանել («Նայիր մայրամուտին»): Տեսապատմությունների ստեղծմամբ խորապես տարված` Տրիստանը բազմիցս բարձր գնահատականի է արժանացել իր աշխատանքների համար։ Վերջինիս թվում է նաև Կանադայի միջազգային կինոփառատոնին «Փոքրիկ Փեգին» ֆիլմի համար վերջերս ստածած լավագույն կինոռեժիսոր մրցանակը։ Վիկտորիայի արվեստի հռչակավոր քոլեջի շրջանավարտ Տրիստանը, դերասանական մասնակցություն ունի Ավստրալական և Մեծ Բրիտանական որոշ հեռուստահաղորդումներում և ֆիլմերում։