Մենահամերգ 2018. Universal Dance Studio
Պար, էներգիա, խելահեղ ռիթմեր, արագություն, անգերազանցելի էմոցիաներ․․․ Universal Dance Studio-ի մենահամերգից դեռ երբեք ոչ մեկ այնպիսին դուրս չի եկել, ինչպիսին որ կար նախքան դռներից ներս մտնելը։
Արդեն որերորդ տարին է՝ Universal Dance Studio-ն համերգային շոու-ծրագրով ներկայացնում է իր վերջին տարվա աշխատանքը։ Համերգի ընթացքում հանդես են գալիս թե՛ պրոֆեսիոնալ ու սիրողական խմբերի սաները, եւ թե՛ հենց ստուդիայի հիմնադիր-պարուսույցները։
Իսկ ո՞ւմ համար է մենահամերգը՝
- նրանց, ովքեր ուզում են ծանոթանալ ստուդիայի աշխատանքին,
- նրանց, ովքեր ուզում են սիրելի մարդկանց հրավիրել՝ իրենց երեխայի տաղանդը եւ պարային ունակությունները վայելելու,
- նրանց, ովքեր պարզապես ուզում են հաճելի եւ պարային երեկո ունենալ։
Տոմսերի արժեքը՝ 2000,3000,4000 դրամ: