Classical
ՀՊԿՆ. «Երեկո Մոցարտի հետ»
ՀՊԿՆ. «Երեկո Մոցարտի հետ»
Հոկտեմբերի 20-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ նվիրված հայ մեծանուն երաժիշտ, վիրտուոզ ջութակահար Ժան Տեր-Մերկերեանի ծննդյան 90-ամյակին։
«Երեկո Մոցարտի հետ» խորագրով համերգը հնարավորություն կտա ունկնդիրներին վայելել կոմպոզիտորի երաժշտության կախարդանքը։
Դիրիժոր՝ Վահագն Պապյան
Մենակատարներ՝
Աստղիկ Վարդանյան (ջութակ)
Վահագն Եղիշյան (ալտ)
Ծրագրում՝
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
• Սիմֆոնիա Կոնչերտանտե (ջութակի, ալտի և նվագախմբի համար)
• Դիվերտիմենտ ֆա մաժոր
• Սիմֆոնիա թիվ 29
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ
