Իմ սիրելի Երևան - Արևներ
«Արևներ»
Գեղարվեստական ղեկավար`
Արփինե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին Արմեն Դիվանյանի անվան «ԱՐԵՎՆԵՐ» անսամբլը առաջարկում է բոլոր ցանկացողներին միասին տոնել մեր մայրաքաղաքի տարեդարձը : «ԻՄ ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆ» խորագիրը կրող համերգային ծրագիրը տեղի կունենա Գ. Սունդուկյանի անվ. Թատրոնի դահլիճում : Դուք կլսեք երգեր նվիրված բացառապես Երևանին: Դրանք ընտրված են «Արևների» ծրագրից: Երևանյան բոլոր մեղեդիները կհնչեն նորովի՝ որպես զուգերգեր սիրված արտիստներ` Էրիկի, Սոնա Շահգելդյանի, Ալլա Լևոնյանի, Անահիտ Շահբազյանի, Զարուհի Բաբայանի, Լիդուշիկի, սիրված հաղորդավար Կարեն Քոչարյանի և «Արևների» մեներգիչների կատարմամբ:
Գեղարվեստական ղեկավար` Արփինե Հովհաննիսյան
«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆ» ծրագրի հանդիսատես, սիրով սպասում ենք Ձեզ
Տոմսերի արժեքը՝ 1500-5000 դրամ: