«Ջուլիետի 8 երանգները» /Իտալիա
Կատալիստը մշակութային մի խառնարան է, որը բազմաթիվ թատերական ներկայացումներ է բեմադրում և միտված է խրատական նախագծերին։
Հիմնված լինելով 1996 թվականին Լոնդոնում դերասան, ռեժիսոր և գրող Ռիկարդո Ռոմբիի կողմից, Կատալիստը նախագծեր է իրականացնում ոչ միայն Տոսկանայի – Ֆլորենսիայի, կամ ողջ Իտալիայի երիտասարդության համար, այլ նաև միջազգային թատերական ասպարեզներում:
Պատշգամբի տեսարան։ Ամենահայտնի սիրային երկխոսությունը` Մոլյերի, Պինտերի, Բեքեթի, Պիրանդելոյի, Ֆեյդոյի, Գոլդոնիի, Վուդի Ալենի մեկնաբանությամբ։
Շեքսպիրից բացի ևս վեց հրաշալի դասական գրողներ և մեկ ամերիկացի ռեժիսոր ստեղծում են յուրահատուկ մի մթնոլորտ, որը սկիզբ է առնում ականատեսի կողմից` պիեսում զվարճալի իրավիճակների միջոցով։ Ռիկարդո Ռոմբին ձևափոխել է ռոմանտիկ հանդիպման երկխոսությունը` գտնելու համար Սիրո հավերժական ձևն ու կերպարանքը։
Ոճային բազմազանություն, որը ոչ միայն պատմում է նույն պատմությունը տարբեր թատերական ձևերով, այլ նաև ի ցույց է դնում բազմազանությունը, մտքի էվոլուցիան, տարբեր ոճեր, արժեքներ, որոնք սակայն ունեն ընդհանուր մի բան։ Գոլդոնիի կնատյացությունը և կրքոտ ասպետները, Պիրանդելոյի խենթությունը, Մոլյերի բիրտ ու զավեժշտախաղ կերպարները, Պինտերի դաժան խորաթափանցությունը, Վուդի Ալենի ինտելեկտը և Բեքեթի մինիմալիստ մոդեռնիզմը օգնում են ականատեսին կազմել իր սեփական կարծիքն ու զգացողությունը տղամարու և կնոջ կուլմինացիոն հանդիպման պահին:
Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոն