Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշար. «Կադենցա» մենակատարների անսամբլ
Կատրին Հովսեփյան ` կոնցերտմայստեր
Վարդան Հակոբյան` գեղ. ղեկավար
Ջուլիետտա Առաքելյան` սոպրանո
Լուսինե Առաքելյան՝ սոպրանո
Ամալյա Բալոյան՝ սոպրանո
Արտակ Ալավերդյան՝ տենոր
Կատրին Հովսեփյան ` դաշնամուր
Այցելեք Հատուկ միջոցառումների սրահ` վայելելու Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը՝ «Կադենցա» մենակատարների անսամբլ՝ վոկալ երաժշտության համերգ:
Ծրագրում՝ Կոմիտաս, հայկական և ռուսական ռոմանսներ, արիաներ օպերաներից
Գինը` 2000 ՀՀ դրամ.
Կարևոր է. համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
