Ֆրանսիական Բարոկո. Գրիգոր Առաքելյան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 6-ին՝ ժամը 19։30-ին, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի «Ֆրանսիական Բարոկո. Գրիգոր Առաքելյան» համերգը։
Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։
Կհնչեն ֆրանսիական բարոկոյի լավագույն ներկայացուցիչների ստեղծագործությունները:
Ֆրանսիական բարոկոն՝ Ռամո, Կուպերեն, Լյուլի և այլոց երաժշտությամբ, տարբերվում է իր նրբագեղությամբ ու թագավորական
շքեղությամբ։ Այս ոճը հազվադեպ է հնչում Հայաստանում։ Համերգի ընթացքում այն կներկայացվի հայկական վիոլայի եզակի հնչողությամբ՝ Գրիգոր Առաքելյանի փայլուն կատարումով։
Գրիգոր Առաքելյան
Կոմպոզիտոր, դիրիժոր, թավքեմանի (հայկական վիոլայի) ստեղծող։
Ստեղծագործում է կոմիտասյան երաժշտական մտածողությամբ։ Նրա
մշակումները հնչել են աշխարհի տարբեր բեմերում՝ Փարիզից մինչև
Կանադա, Մոնակոյից մինչև Պորտուգալիա։ 2005-ին հիմնադրել է
«Օշական» համույթը՝ նվիրված հայկական միջնադարյան
երաժշտությանը։
Ծրագիր՝
Ժոսեֆ Դալ Աբակո. 3 Կապրիս(հայկական վիոլա)
Ժան Բատիստ Բարիեր. Սոնատ N.1 (Հայկական վիոլա, կլավեսին,
թավջութակ)
Ֆրանսուա Կուպերեն. Սյուիտ «Լե Սուլթան»
Ժան Բատիստ Լյուլի. Սյուիտ «Արմիդա» օպերայից
Մարին Մառե. Գավոտ «Լյուլի» և «Անուրջ»
Ժան – ֆիլիպ Ռամո. Սյուիտ «Պլատե» օպերա–բալետից
Ժան –ֆիլիպ Ռամո. «Լե Սովաժ» (« Լե ինդես գալանտես» օպերա -
բալետից)
Մենակատար և դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ