Ցուցահանդես-համերգ. «Հովեր» պետական կամերային երգչախումբ
Ցուցահանդես-համերգ. «Հովեր» պետական կամերային երգչախումբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, «Հովեր» պետական կամերային երգչախումբ հրավիրում է յուրօրինակ ցուցահանդես-համերգի:
Երեկոն բաղկացած է արվեստի երկու ճյուղերից` վիզուալ արվեստից և երաժշտությունից: Ներկաները բացառիկ հնարավորություն կունենան ծանոթանալու Անի Հովակի`հատուկ այս երեկոյի առթիվ ստեղծված երաժշտական թեմաներով կոլաժներին, ունկնդրել հայ և արևմտաեվրոպական
ժամանակաշրջանների հեղինակների վոկալ և երգչախմբային ստեղծագործություններ` «Հովեր» երգչախմբի և
մենակատարների կատարմամբ:
Մենակատարներ՝ Աշոտ Ղանթարջյան, Նվարդ Հովակիմյան, Ազատ Հովհաննիսյան, Արամո Մամիկոնյան,
Շահանե Աղաքարյան, Ամալյա Թորոսյան
Կոնցերտմայստերներ՝ Մարի Շարբաթյան և Շահանե Աղաքարյան
Երգչախմբավար` Սոնա Հովհաննիսյան
Ծրագրում՝
1.Տիգրան Մանսուրյան. «Չորս հայրեններ»
(Մենակատար` Աշոտ Ղանթարջյան, կոնցերտմայստեր` Մարի Շարբաթյան)
2 Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Մի՞թե իմ զավակը », հատված` «Բրոկեսի չարչարանքները» օրատորիայից
(Մենակատարներ` Նվարդ Հովակիմյան և Ազատ Հովհաննիսյան, կոնցերտմայստեր`Մարի Շարբաթյան)
3 Հուգո Վոլֆ. «Էլֆերի երգը»
(Մենակատար` Արամո Մամիկոնյան , կոնցերտմայստեր` Շահանե Աղաքարյան)
4 Ժակ Օֆենբախ. «Օրփեոսը դժողքում»
(Մենակատար` Շահանե Աղաքարյան, կոնցերտմայստեր`Մարի Շարբաթյան)
5 Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Ինչպես առավոտն է սահում գիշերվա վրա »
(Մենակատար` Շահանե Աղաքարյան և Արամո Մամիկոնյան, կոնցերտմայստեր`Մարի Շարբաթյան)
6 Ֆրանց Շուբերտ. «Անտառի արքան»
(Մենակատար` Ազատ Հովհաննիսյան, կոնցերտմայստեր` Մարի Շարբաթյան)
7 Անտոնիո Վիվալդի. «Laudamus Te », հատված` «Gloria» խմբերգային ստեղծագործությունից
(Մենակատարներ` Նվարդ Հովակիմյան և Ամալյա Թորոսյան, կոնցերտմայստեր` Մարի Շարբաթյան)
8 Ֆրանսիս Պուլենկ. «Պրելուդ», 4 ձեռքի համար գրված սոնատի առաջին մաս
(Մենակատարներ` Շահանե Աղաքարյան և Մարի Շարբաթյան )
9 Տիգրան Մանսուրյան. «Ծիածան»
10 Կերենսա Բրիգս. «Կյանքի մեջ մահվան մեջ ենք»
11 Յաակկո Մյանտյույարվի. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ», մոտետ 22
«Հովեր» պետական կամերային երգչախմբի աջակիցն է «Կողբ» հիմնադրամը
Տոմսերի արժեքը`2000-3000 դրամ ՀՀ դրամ