Նեյկոմ «Ռեքվիեմ». Հայաստանյան պրեմիերա
Նեյկոմ «Ռեքվիեմ». Հայաստանյան պրեմիերա | «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբ
Հունիսի 7-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, առաջին անգամ Հայաստանում կհնչի Սիգիզմունդ Ռիթեր ֆոն Նեյկոմի «Ռեքվիեմը» (Requiem pour la Chapelle Royale de Dreux)։
Համերգը կղեկավարի «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը։
Մենակատարներ՝
Միքայել Գրիգորյան
Գուրգեն Պողոսյան
Արման Գրիգորյան
Արմեն Գրիգորյան
Երգեհոն՝
Արմեն Աղաջանյան
Կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար և դիրժոր Սիգիզմունդ ֆոն Նեյկոմը (1778–1858) կլասիցիզմից ռոմանտիզմի անցման շրջանի Վիենական դպրոցի ներկայացուցիչ է: Եղել է Յոզեֆ Հայդնի աշակերտը: Հանդիսացել է Ֆրանսիական, բրազիլական և պորտուգալական թագավորական տների արքունական կոմպոզիտորը։ Նեյկոմի ամենանշանակալից ստեղծագործություններից է «Requiem pour la Chapelle Royale de Dreux»-ը, որը գրվել է Բուրբոնների արքայական ընտանիքի պատվերով՝ Ֆրանսիայում թագավորության վերականգնումից հետո և նախատեսված էր Դրոյի արքայական դամբարանի համար։ Ստեղծագործությունը գրված է արական երգչախմբի, երկու տենորի, բարիտոնի, բասս մենակատարների և երգեհոնի համար: Իր ստեղծումից երկու դար անց ստեղծագործությունը մնում է երաժշտական կարևոր հուշարձան՝ ներկայացնելով անցումային դարաշրջանի ոգին,
որտեղ դասական ավանդույթը հանդիպում է նոր ժամանակների ոգուն:
Տոմսերի արժեքը՝ 2000 -5000 դրամ