Theater
Կուզե՞ս քեզ աստղ նվիրեմ
«Կուզես քեզ աստղ նվիրեմ» ներկայացումը լիրիկական պոեզիայի և պլաստիկ շարժումների գեղեցիկ համադրություն է: Ներկայացման հիմքում Պարույր Սևակի, Համո Սահյանի, Զորջ Բայրոնի, Բորիս Պաստեռնակի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի և Գևորգ Էմինի ստեղծագործություններն են, որոնք արտացոլում են սերը` իր բոլոր դրսևորումներով, երանգներով և հույզերով: «Կուզես քեզ աստղ նվիրեմ» ներկայացումը կյանքից վերցրած սիրային դրվագները մատուցում է պլաստիկ շարժումների օգնությամբ և համահունչ պոեզիայի ուղղորդմամբ:
Ներկայացումը հետաքրքիր կլինի ինչպես պատանիների, այնպես էլ երիտասարդների և մեծահասակների համար:
Տոմսերի արժքը ՝ 2000դրամ