Գալինա Ցոլակյան. մենահամերգ | «Տաղարան» համույթ
Գալինա Ցոլակյան. մենահամերգ | «Տաղարան» համույթ
Մայիսի 29-ին՝ ժամը 19:30, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի սոպրանո Գալինա Ցոլակյանի մենահամերգը՝ նվիրված Հանրապետության օրվան:
Գալինա Ցոլակյան՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր։
Համերգը կղեկավարի համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։
Հրավիրյալ մենակատար՝ բաս բարիտոն Թովմաս Կարապետյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոնի մենակատար:
Ծրագրում ընդգրկված են արիաներ օպերաներից, օրատորիաներից և զուգերգեր:
Կհնչեն Բախի, Հենդելի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Լեհարի, Լուցիի, Ֆալվոյի,
Խիմենեսի, Կուրտիսի, Սպենդիարյանի, Հարությունյանի ստեղծագործությունները:
Ծրագիր`
Առաջին բաժին`
Ալեքսանդր Սպենդիարյան. «Հրապուրել են ինձ քո սև աչերը»
Ալեքսանդր Հարությունյան. «Երգիր ինձ համար»
Ալեքսանդր Դոլուխանյան. «Ծիծեռնակ»
Լուիջի Լուցի. «Ավե Մարիա»
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Արիա «Oհ, որքան քաղցր է բալասան
քնարը»՝ «Ջոշուա» օրատորիայից
Յոհան Սեբաստիան Բախ. Արիա «Սիրո համար»՝ « Չարչարանքներ
ըստ Մատթեոսի» օրատորիայից
Ջիովաննի Բատիստա Պերգոլեզի. Արիա «Իմ դժգոհ» «Սպասուհի
տիրուհին» օպերայից
Անտոնիո Վիվալդի. Արիա «Արմատե ֆաչե»՝ «Հուդիտի
հաղթանակը» օրատորիայից
Ջիովաննի Բատիստա Պերգոլեզի. Արիա «Վիդիտ սում»՝ «Ստաբատ
Մատեր »-ից
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Արիա «Ուրախացեք»՝ «Մեսսիայից»
Երկրորդ բաժին`
Ֆրանց Լեհար. Զուգերգ « Շուրթերս լռում են»
Ռոդոլֆո Ֆալվո. «Ասացեք նրան»
Ավգուստին Լարա. «Գրանադա»
Խերոնիմո Խիմենեզ. Սարսուելա «Ինձ գարուն են անվանում»
Էրնեստո Կուրտիս. Զուգերգ «Մի մոռացիր ինձ»
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ։